AnnaVart
Maître Poète
Ասա՛ ինձ, Սե՛ր իմ...
Ու հրաշքներն են իրականանում
Երբ լույսը նորեն բացվում է Երկրին,
Երբ մեր սրտերն են նորեն հանդիպում
Իրիկնային մեղմ զեփյուռի շեմքին:
Օրերն անցնում են ու տարիներ՝ դառնում,
Կարոտն հրեղեն բոցի պես սիրտս է այրում,
Ասա՛: Կը սպասե՞ս, արդյո՞ք, ի՛մ վերադարձին
Թե՞մոռացել ես մեր երեկոներն ու սիրածդ վարդին:
Սիրու՞մ ես ինձ, թե՞ արդեն ուրիշի գրկում
Փորձում մոռանալ համբույրներս բյուր,
Խենթացնող խոսքեր, մրմունջներ մի բուռ
Որ շշնջում էինք անհուն հուզմունքով, իրարու՝ գգվում,,,,
Ասա՛ ինձ, Սե՛ր իմ: Մեկ էլ ե՞րբ, Սե՛ր իմ,
Կը տեսնեմ ես Քեզ, կը գրկե՞ս դու ինձ,
Կը լսե՞մ, արդյո՞ք, ձայնդ զրնգուն, հոգում
Թողնելով կրակէ մի գունդ, հավերժի մի տուն:
Օրերն անցնում են ու տարիներ՝ դառնում,
Կարոտն հրեղեն բոցի պես սիրտս է այրում,
Ասա՛ ինձ, Սե՛ր իմ: Մեկ էլ ե՞րբ, Սե՛ր իմ,
Կը հանդիպենք մենք, որ սրտիդ սեղմվիմ,,,
Հեղինակ՝ ԱննաՎարթ, Փարիզ, 25/10/2014
Իրավունքները վերապահված են [FONT=Times New Roman, serif]©